Այսօր կեսգիշերին Մանչեսթեր Յունայթեդ-Հալ Սիթի

15:36 10.01.2017

Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում այսօր կեսգիշերին կկայանա «Մանչեսթեր Յունայթեդ»-«Հալ Սիթի» հանդիպումը:

Այս փուլից դիմակայության ելքը վճռվում է 2 հանդիպումների ընթացքում: Պատասխան խաղը կայանալու է հունվարի 26-ին:

Բրիտանական ԶԼՄ-ները հանդիպման հավանական կազմերում ներառել են Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Հավանական կազմերը՝ այստեղ:

Մանչեսթերյան թիմը խաղային վերելքում է և այս դիմակայության բացահայտ ֆավորիտն է: «Հալ Սիթին» ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է վերջին հորիզոնականը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Հալ Սիթի» հանդիպման մեկնարկը 00:00-ին է:

 

Share |

Լրահոս