ՄՅՈւ-ն Մոնակոյին կվճարի 10 մլն եվրո, եթե Մարսիալը ևս երկու գոլ խփի

11:58 10.01.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալի տրանսֆերային արժեքը կարող է բարձրանալ:

2015 թվականին մանչեսթերցիները նրա համար վճարել են 60 մլն եվրո, իսկ նա այդ ընթացքում խփել է 23 գոլ:

Goal.com-ի համաձայն` եթե 21-ամյա ֆրանսիացին ընդհանուր առմամբ խփի 25 գնդակ, ապա մանկունյանցիները ստիպված կլինեն վճարել 10 մլն եվրո: Այդպիսի կետ կա Մարսիալի պայմանագրում:

 

Share |

Լրահոս