NBA. Կարին և Բատլերը` շաբաթվա լավագույն բասկետբոլիստներ

12:30 10.01.2017

«Գոլդեն Սթեյտի» պաշտպան Սթեֆ Կարին և «Չիկագոյի» պաշտպան Ջիմի Բատլերը ճանաչվել են NBA-ի շաբաթվա լավագույն բասկետբոլիստներ,- տեղեկացնում է ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Արևելյան գոտու լավագույն խաղացող ճանաչած Բատլերն օգնել է «Բուլզին» հաղթել անցկացրած բոլոր երեք խաղերում: Պաշտպանը միջինը վաստակել է 38.3 միավոր, տիրել 9.3 անդրադարձի և կատարել 6.3 փոխանցում:

Արևմտյան գոտու լավագույն բասկետբոլիստ Կարին օգնել է «Գոլդեն Սթեյտին» հաղթել 4 խաղերից երեքում, իսկ նա միջինը վաստակել է 31.8 միավոր, կատարել 5.5 փոխանցում և տիրել 4.5 անդրադարձի:

Share |

Լրահոս