Թենիսիստ Նիկ Լինդալը որակազրկվել է 7 տարով

16:29 10.01.2017

Ավստրալացի թենիսիստ Նիկ Լինդալը որակազրկվել է 7 տարով 2013 թվականին պայմանավորված հանդիպման մասնակցելու համար:

Բացի այդ, նա տուգանվել է 33 հազար եվրոյով, ինչպես նաև նրան արգելվել է ներկա լինել ATP-ի մրցաշարերին,- հաղորդում է «Reuters»-ը:

28-ամյա թենիսիստը պրոֆեսիոնալ կարիերան ընդհատել էր 2013 թվականին` պայմանավորված հանդիպման մասնակցելուց հետո: Դրան հետևել են ձերբակալությունը և տուգանքը:

Share |

Լրահոս