Ռունիի և Սաութգեյթի ընտրությունը

11:15 10.01.2017

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Երկրորդ տեղում է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, իսկ եռյակը եզրափակել է Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Անգլիայի հավաքականի ավագ Ուեյն Ռունին և գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը չեն ընդգրկել Մեսսիին եռյակներում:

Ռունի` 1. Կրիշտիանու Ռոնալդու, 2. Լուիս Սուարես, 3. Ջեյմի Վարդի

Սաութգեյթ` 1. Կրիշտիանու Ռոնալդու, 2. Անտուան Գրիզման, 3. Նգոլո Կանտե

Share |

Լրահոս