Սևիլիան վարձակալեց Յովետիչին

14:59 10.01.2017

Միլանի «Ինտերի» և Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Ստևան Յովետիչը վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Սևիլիա»,- հաղորդում է «Marca»-ն:

Ֆուտբոլիստի վարձակալությունը գործելու է մինչև ամառ, սակայն սևիլիացիները նրան կարող են ձեռք բերել 14 մլն եվրոյով: «Ինտերը» ցանկանում էր, որ «Սևիլիան» պարտադիր կերպով ձեռք բերի Յովետիչի տրանսֆերը, սակայն իսպանական ակումբը մերժել է այդ պահանջը:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Յովետիչը մասնակցել է ընդամենը 5 հանդիպման:

Share |

Լրահոս