Շարապովան կորտ կվերադառնա ապրիլի 26-ին

14:27 10.01.2017

Աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ Սաղավարտի» մրցաշարի հնգակի հաղթող Մարիա Շարապովան կորտ կվերադառնա ապրիլի 26-ին Շտուտգարտի մրցաշարում:

29-ամյա թենիսիստուհու որակազրկումն ավարտվում է 2017 թվականի ապրիլի 25-ից և կմասնակցի ամենամյա Tennis Grand Prix-ին, որտեղ հաղթել է 2012-ից 2014 թվականներին:

Հիշեցնենք, որ Շարապովան որակազրկվել էր դոպինգ օգտագործելու համար:

Share |

Լրահոս