Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը կհասնի 48-ի

13:51 10.01.2017

ՖԻՖԱ-ի խորհուրդը միաձայն քվեարկել է աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 48-ի հասցնելու օգտին,- տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ արդեն 2026 թվականին հավաքականները բաժանվելու են 16 խմբի` երեքական յուրաքանչյուրում:

Հիշեցնենք, որ մինչև այդ մասնակիցների թիվը 24-ն էր:

Մասնակիցների թվերի ավելացումը ՖԻՖԱ-ի նոր նախագահ Ջանի Ինֆանտինոյի նախաձեռնությունն է:

Share |

Լրահոս