Անչելոտի. Չինական ակումբները չեն սպառնում եվրոպական ակումբներին

23:43 10.01.2017

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին սպառնալիք չի տեսնում չինական ակումբներից:

«Կարծում եմ, որ եվրոպական ակումբներին վտանգ չի սպառնում, քանի որ լավագույն ֆուտբոլիստները կմնան այստեղ:

Ֆուտբոլիստները միայն փողի համար չէ, որ խաղում: Նրանց համար կարևոր է լինել լավագույն ակումբներից մեկում: Այդ իմաստով, եվրոպական ակումբներին ոչինչ չի սպառնում», - Անչելոտիի խոսքն է փոխանցել lequipe.fr-ը:

 

Share |

Լրահոս