Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան մերժել է Չելսիի դիմումը

23:10 10.01.2017

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ջոն Թերին որակազրկվելու է մեկ խաղով կարմիր քարտ ստանալու պատճառով:

Անգլիայի Գավաթի խաղարկության` «Պիտերբորոյի» դեմ խաղում անգլիացի ֆուտբոլսիտը հեռացվել էր խաղադաշտից, որից հետո «Չելսին» դիմել էր Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային, Թերիի կարմիր քարտը չեղարկելու դիմումով:

«Mirror»-ի փոխանցմամբ, Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան մերժել է «Չելսիի» դիմումը և ֆուտբոլիստը բաց կթողնի իր թիմի հաջորդ խաղը:

Share |

Լրահոս