Կառլոս. Վստահ եմ, որ Զիդանը կդառնա աշխարհի լավագույն մասնագետը

19:45 10.01.2017

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը կարծում է, որ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեծ ապագա ունի:

«Դուք անձամբ տեսնում եք այդ ֆանտաստիկ թվերը: Ես ավելացնելու ոչինչ չունեմ: Աշխարհում շատ քիչ մասնագետներ կան, որոնք կարողացել են անել այն, ինչ արել է Զիդանը մեկ տարվա ընթացքում: 

Նրան հաջողություն եմ մաղթում: Հուսով եմ, որ նա կկարողանա դառնալ աշխարհի լավագույն մասնագետը»,- բրազիլացու խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Share |

Լրահոս