Դեմիկելիսը խզել է Էսպանյոլի հետ պայմանագիրը

22:16 10.01.2017

Իսպանական «Էսպանյոլի» պաշտպան Մարտին Դեմիկելիսը խզել է ակումբի հետ պայմանագիրը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

36-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից խաղաժամանակ չստանալու պատճառով:

Դեմիկելիսն ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել և նոր ակումբ է փնտրելու:  

Share |

Լրահոս