Դրոգբա. Չեմ կարող համոզել Մարսելի Օլիմպիկի ղեկավարությանը

20:30 10.01.2017

38-ամյա իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան, ով ազատ խաղացողի կարգավիճակում է, կարող է վերադառնալ հարազատ Մարսելի «Օլիմպիկ»:

«Ես Ֆրանսիա վերադառնալու հնարավորություն ունեմ, բայց ոչ մի այլ բան չեմ կարող ասել այդ առիթով: Հույս ունեմ պահել խոստումս և վերադառնամ «Մարսել»: Պետք է ժամանակ` այդ մասին խոսելու համար:

Ցանկանում եմ վերադառնալ այնտեղ որպես ֆուտբոլիստ, բայց չեմ կարող համոզել ակումբի ղեկավարությանը», - ասել է Դրոգբան «Canal+»-ի եթերում:

Share |

Լրահոս