Ինիեստան ՖԻՖԱ-ին. Շնորհակալություն լավագույնների շարքում ընդգրկելու համար

00:31 10.01.2017

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան շնորհակալություն է հայտնել ՖԻՖԱ-ին «կապտանռնագույնների» մի քանի ֆուտբոլիստներին տարվա խորհրդանշական հավաքականում ընդգրկելու համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՖԻՖԱ-ին, որ ընդգրկեց մեր թիմի ֆուտբոլիստներից մի քանիսին լավագույնների հավաքականում:

Մենք, ցավոք, չկարողացանք լինել ձեզ հետ, քանի որ նախապատրաստվում ենք առաջիկա հանդիպմանը: Սա շատ կարևոր մրցանակ էր: Շնորհակալություն ևս մեկ անգամ»,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը խնդրել էր ՖԻՖԱ-ին չմասնակցել Ցյուրիխում կայացած մրցանակաբաշխությանը:

Share |

Լրահոս