Համան. Հնարավոր է, որ Մանչեսթեր Յունայթեդի ղեկավարությունը խոսել է Մոուրինյուի հետ

21:48 10.01.2017

Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին:

«Մի քանի շաբաթ առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» 4-րդ հորիզոնականից հետ էր մնում 7-8 միավոր, իսկ հիմա տարբերությունը կրճատվել է հասնելով 3 միավորի: «Չելսիի» չհաշված, «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի լավ տեսք ունի, քան մյուս առաջատարները:

Մոուրինյուի վարքը մրցաշրջանի առաջին հատվածում մի փոքր այլ էր, բայց հիմա նա մի քայլ հետ է կատարել: Հնարավոր է, որ ակումբի ղեկավարությունը խոսել է նրա հետ և ասել, որ Մոուրինյուն չպետք է «Մանչեսթեր Յունայթեդում» նույնը անի, ինչ արել է մյուս ակումբներում», - Համանի խոսքն է փոխանցել «Sky Sports»-ը:

Share |

Լրահոս