Ռոնալդու. Ես արդեն դարձել եմ ֆուտբոլի պատմության մասնիկը

20:19 10.01.2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամփոփել է 2016 թվականը:

«Չեմ կասկածում, որ արդեն դարձել եմ ֆուտբոլի պատմության մասնիկը: Դա միշտ եղել է իմ գլխավոր նպատակը: Չէի ցանկանում դառնալ պարզապես ֆուտբոլիստ, ցանկանում էի դառնալ աստղ, աշխարհում լավագույնը: 

Ես հասա իմ նպատակին: Նվաճումներս խոսում են իմ փոխարեն: Հաջողության բանալի՞. չկա ոչ մի հրաշք, դա աշխատասիրության արդյունք է: Բացի այդ, առաջխաղացում եմ ունեցել նաև «Ռեալի» շնորհիվ»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: 

Share |

Լրահոս