Սմոլինգ. Մանչեսթեր Յունայթեդին կայունությունն էր պակասում

21:19 10.01.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Կրիս Սմոլինգը նշել է, որ «կարմիր սատանաները» վերջին շրջանում կարողացել են կայուն խաղ ցուցադրել:

«Վնասվածքի պատճառով երկար ժամանակ խաղադաշտ դուրս չեկա, սակայն հիմա զգում եմ, որ լավ եմ և կարող եմ մեծ օգուտ տալ թիմին: 

Վերջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» կայունություն է ձեռք բերել: Անկեղծ ասած, մեր թիմին հիմա հենց դա էր պակասում: Եթե մենք շարունակենք նույն ոգով, ապա կարող ենք պայքարել լավ տեղեր գրավելու համար»,- Սմոլինգի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Share |

Լրահոս