Վալենսիան զարմանալիորեն բաց թողեց հաղթանակը հետնապահի հետ խաղում (տեսանյութ)

01:39 10.01.2017

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվեց «Օսասունային»: Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 3:3:

«Վալենսիան» այս հանդիպմանը ներկայացավ Սալվադոր Գոնսալես Վորոյի գլխավորությամբ, ով ժամանակավորապես կատարում է թիմի գլխավոր մարզչի պարտականությունները:

«Չղջիկներն» իրենց ակտիվում գրանցած 13 միավորով զբաղեցնում են Իսպանիայի առաջնության աղյուսակի 17-րդ հորիզոնականը:

«Օսասունան» 8 միավորով եզրափակում է աղյուսակը:

«Օսասունա»-«Վալենսիա»՝ 3:3

Գոլերը՝ Ռիերա (7), Տորես (62), Կլերկ (90+2) - Էլ Հադադի (2), Ռիերա (45+1, ինքնագոլ), Մոնտոյա (73)

Share |

Լրահոս