Ռոնալդու. Երբ Մեսսին ստացավ գնդակը, ես շնորհավորեցի, սակայն...

13:19 11.01.2017

Ոսկե գնդակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է, որ ՖԻՖԱ-ի միջոցառմանը չի մասնակցել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:

«Շնորհավորական նամակ Մեսսիի՞ց. կատակո՞ւմ եք: Ես իր հեռախոսահամարը չունեմ: Երբ նա ստացավ Ոսկե գնդակը, ես շնորհավորել եմ իրեն, սակայն այս անգամ նա չկար: 

Կցանկանայի ոչ միայն Մեսսին, այլ «Բարսելոնայի» մյուս ֆուտբոլիստներն էլ մրցանակաբաշխությանը լինեին: Հասկանում եմ, որ առաջիկայում կարևոր խաղ ունեն, սակայն կցանկանայի, որ ներկա լինեին:

Ես բոլոր մրցանակաբաշխություններին ներկա եմ եղել: Հետագայում էլ, երբ նոմինացված լինեմ, կգամ»,- պորտուգալացու խոսքն է մեջբերել «ESPN»-ը:

Share |

Լրահոս