Fair play բիաթլոնում (տեսանյութ)

12:58 11.01.2017

Օբերհոֆում ընթացող բիաթլոնի Աշխարհի գավաթի խաղարկությունում ուշագրավ դրվագ է եղել:

Լիզա Թերեզա Հաուզերը բարձրանալիս պատահմամբ կոտրել է ավստրալուհի Վանեսա Հինցի ձողը. այնուհետև ավստրիացին կարողացել է իրավիճակին լուծում տալ՝ մրցակցին տալով իր ձողը: 

Մրցումի ավարտից հետո Լիզա Թերեզան մեկնաբանել է իրավիճակը. « Ես կոտրեցի Հինցի ձողը և ինձ շատ վատ էի զգում. այնքան վատ, որ տվեցի իմը: Մեղքի զգացում ունեի, որը վերականգնեցի մինչև մրցման ավարտը»,- ասել է մարզուհին:

Share |

Լրահոս