Խամես Ռոդրիգեսը մերժել է ֆուտբոլի պատմության ամենագայթակղիչ առաջարկներից մեկը

14:49 11.01.2017

«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով չինական ակումբները նույնպես հետաքրքրված են:

Կոլումբացի խաղացողը չի ցանկացել տեղափոխվել Չինաստան՝ մերժելով «Հեբեյ Չայնա Ֆորչնի» առաջարկը,- հայտնում է «AS»-ը:

Խամեսին է առաջարկվել տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ «Ռեալին»՝ 110 միլիոն եվրո տրանսֆերի համար:

«Հեբեյ Չայնա Ֆորչնը» գլխավորում է «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:

Ռոդրիգեսն «արքայական» ակումբ է տեղափոխվել «Մոնակոյից» 80 միլիոն եվրոյի դիմաց:

Share |

Լրահոս