Լաս Պալմասի ֆանտաստիկ հաղթանակն Աթլետիկոյի դեմ խաղում (տեսանյութ)

12:36 11.01.2017

Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լաս Պալմասը» 3:2 հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»:

«Լաս Պալմասը» մինչև խաղի նախավերջին րոպեն պարտվում էր 1:2 հաշվով. 89-րդ րոպեին Լիվայան հավասարեցրել է հաշիվը, իսկ 90+3-ին Գարսիան հաղթական գոլն է խփել:

Այս գերկամային հաղթանակը, միևնույնն է, հաջորդ փուլ դուրս չի բերել «Լաս Պալմասին», քանի որ «Աթլետիկոն» առաջին խաղում հաղթել է 2:0 հաշվով:

Share |

Լրահոս