Մոդրիչը` Խորվաթիայի տարվա ֆուտբոլիստ

17:37 11.01.2017

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է Խորվաթիայի 2016 թվականի ուժեղագույն ֆուտբոլիստ, հաղորդում է «արքայական ակումբի» մամուլի ծառայությունը:

Խորվաթ փորձագետների հատուկ խումբն այդ մրցանակը 5-րդ անգամ հանձնում են Լուկային: Նա ստացել է 110 միավոր, ինչը մրցանակի լավագույն արդյունքի կրկնությունն է:

Նախորդ անգամ նման արդյունք էր գրանցել Դադո Պրշոն 2003 թվականին:

Share |

Լրահոս