«Ռենի» դարպասապահ Պեպե Բոնեն մասնակցել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Կլուժի» հետ խաղին, որը կայացել է երեկ` հոկտեմբերի 24-ին, Ռենի «Ստադ դե լա Ռուտ դե Լորյան» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի 1:0 հաշվով հաղթանակով:
Պատանի ֆուտբոլիստը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից, սակայն արդեն 8-րդ րոպեին ստիպված է եղել դաշտ դուրս գալ այն բանից հետո, երբ թիմի հիմնական դարպասապահ Էդուարդ Մենդին կարմիր քարտ է ստացել: Սա դարձել է Պեպեի նորամուտի խաղը եվրագավաթներում:
Եվրոպա լիգայի` Թվիթերի էջը հայտնում է, որ Բոնեն մրցաշարի ռեկորդ է սահմանել: Դաշտ դուրս գալու պահին նա եղել է 16 տարեկան 254 օրական: Այսպիսով, Բոնեն դարձել է մրցաշարի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը:
⚫️🔴 At 16 years 254 days, Pépé Bonet is the youngest goalkeeper ever to play in the #UEL 🧤 pic.twitter.com/p2RJfdFcrp
— UEFA Europa League (@EuropaLeague) October 24, 2019