Ռոնալդոն և Կարլոսը պատասխանել են Օուենի քննադատությանը

17:48 11.01.2017

Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստներ Ռոնալդոն և Ռոբերտո Կարլոսը մեկնաբանել են Մադրիդի «Ռեալում» իրենց նախկին թիմակցի` բրիտանական հեռուստատեսության փորձագետ Մայքլ Օուենի անհաջող կատակը:

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվողը կատակել է Ռոնալդոյի ավելորդ քաշի մասին, ինչը բացասական արձագանք է ստացել համացանցում: Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնելու արարողությունից հետո բրազիլացին մեկնաբանել է իր նախկին թիմակցի խոսքերը:

«Այդ մասին Մայքլի հետ չեմ զրուցել, սակայն, անկեղծ ասած, ինձ զարմացնում է, թե որքան կարևոր է իմ քաշը ժամանակակից աշխարհում»:

Ռոբերտը Կարլոսը նույնպես անմասն չի մնացել.

«Չեմ սիրում նման կատակներ: Ռոնալդոն իմ լավ ընկերն է և անհրաժեշտ է ավելի տեղին կատակներ անել: Մեծ ուշադրություն է պետք դարձնել ոչ թե նրա մարմնին, այլ սրտին, որը շատ և շատ մեծ է»:

Share |

Լրահոս