Սանչեսը կարող է վերադառնալ Իսպանիա

21:16 11.01.2017

Մադրիդի «Աթլետիկոն» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայություններով,- տեղեկացնում է El Grafico de Chile-ն:

«Աթլետիկոն» ցանկանում է ձեռք բերել չիլիացու տրանսֆերն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Սանչեսի գործող պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ լրանում է 2018 թվականին:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20 խաղերում Սանչեսը դարձել է 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս