Բասկետբոլի Հայաստանի հավաքականների խաղացողների հաջող ելույթները

14:15 11.01.2017

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների անդամները շարունակում են իրենց ելույթները ԱՄՆ-ի ուսանողական լիգայում` NCAA-ում:

NCAA-ի հերթական տուրում «Ջոնսոն Ուելսը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 74-71 հաշվով առավելության էհասել «Սեյնթ Ջոզեֆս» ակումբի նկատմամբ: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 37 րոպե և վաստակել 18 միավոր:

Հայաստանի ազգային հավքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվրը» 69-68 հաշվով հաղթել է «Նորթ Կարոլինա Ցենտրալ» ակումբին: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 20 րոպե և վաստակել 7 միավոր: 17 հանդիպումներից հետո «Հորնեթս Դելեվր»-ը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեսթ» ակումբը 80-63 հաշվով պարտություն է կրել «Ռիպոն» ակումբից: Արամ Արսլանյանը խաղադաշտում անցկացրել է 22 րոպե և վաստակել 7 միավոր:

Թուրքիայի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» 80-77 հաշվով հաղթել «Գալաթասարային» Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրել 34 րոպե և վաստակել 7 միավոր:

Share |

Լրահոս