Կլոպ. Լիվերպուլը չի պատրաստվում բաժանվել Կոուտինյոյից

00:29 11.01.2017

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում բաժանվել թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյից:

«Մենք նրան վաճառելու միտում չունենք: Նա մեր ֆուտբոլիստն է, ոչինչ չի փոխվել: Լավ կլիներ, որ բարձրակարգ ակումբները մոռանային նրան, քանի որ նա 5-6 շաբաթ խաղադաշտ դուրս չի եկել»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան»: Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել նոյեմբերի 26-ին:

Share |

Լրահոս