Մխիթարյանն օգնեց ՄՅՈւ-ին հաղթել Հալ Սիթիին (տեսանյութ)

01:54 11.01.2017

Անգլիայի Լիգայի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունեց «Հալ Սիթիին»:

Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:0: Խաղի հաշիվը բացվեց 56-րդ րոպեին: «Կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գնդակն Էլդին Յակուպովիչի պաշտպանած դարպասն ուղարկեց Խուան Մատան:

Հաշիվը 87-րդ րոպեին կրկնապատկեց փոխարինման դուրս եկած կիսապաշտպան Մարուան Ֆելաինին:

Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 71-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 26-ին:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Հալ Սիթի»՝ 2:0

Գոլը՝ Մատա (56), Ֆելաինի (87)

Share |

Լրահոս