Ռակիտիչը կմնա Բարսելոնայում

23:15 11.01.2017

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մտադիր չէ լքել թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում,- տեղեկացնում է Guardian-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ խորվաթ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին»: 

Չնայած խաղային ժամանակի բացակայությանը, «կապտանռնագույնների» փոխնախագահ Խորդի Մեստրեն և գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հերքում են կիսապաշտպանի հնարավոր տեղափոխությունը:

Ռակիտիչի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ լրանում է 2019 թվականին:

Share |

Լրահոս