MSN-ը հաղթանակ պարգևեց Բարսելոնային (տեսանյութ)

02:09 12.01.2017

Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոուում» 71 հազար 455 հանդիսականների ներկայությամբ հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»՝ 3:1:

Խաղի հաշիվը բացվեց 35-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» երկու գնդակ խփեց մրցակցի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը:

Թիմերի միջև կայացած երկու խաղերում գրանցված արդյունքում (4:3) հաջորդ փուլ դուրս եկան «կապտանռնագույնները»:

«Բարսելոնա»-«Աթլետիկ»՝ 3:1

Գոլերը՝ Սուարես (35), Նեյմար (48, 11 մետրանոց), Մեսսի (78) - Սաբորիտ (51)

Share |

Լրահոս