Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է Պրիմերայի 12-րդ տուրի «Բետիսի» դեմ տնային խաղում ռոտացիայի դիմել։
Ինչպես հաղորդում է AS-ը, Զիդանը նախատեսում է խաղաժամանակ տրամադրել երկրորդ դարպասապահ Ալֆոնս Արեոլային, պաշտպաններ Էդեր Միլիտաոյին և Ֆերլան Մենդիին։ Ամենայն հավանականությամբ մեկնարկային րոպեներից կխաղա նաև Լուկա Մոդրիչը, ով հավանական է փոխարինի Զիդանի վստահությունը վայելող Ֆեդե Վալվերդեին։
Ֆրանսիացի մասնագետը «Գալաթասարայի» դեմ ՉԼ-ի խմբային փուլի չորրրորդ տուրի հանդիպմանն ընդառաջ պատրաստվում է մի քանի խաղացողների հանգստանալու հնարավորություն տալ։
Հիշեցնենք, որ Զիդանը 19 ֆուտբոլիստների է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Հայտացուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։