Մոուրինյու. Չեմ կարող անընդհատ շանս տալ Մարսիալին` անտեսելով Մխիթարյանին և մյուսներին

12:18 26.01.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հերթական անգամ անդրադարձել է կիսապաշտպանության գծում ֆուտբոլիստների առատությանը:

«Չեմ կարծում, որ Մարսիալը կորցրել է կենտրոնացվածությունը: Կարծում եմ` նա պարզապես չի օգտվել այն հնարավորությունից, որը նրան տվել եմ:

5 ֆուտբոլիստներ ունենք այդ դիրքում` Մարկուս Ռեշֆորդը, Ջեսի Լինգարդը, Խուան Մատան, Հենրիխ Մխիթարյանը և Անտոնի Մարսիալը: Չեմ կարող նույն ֆուտբոլիստին տալ հնարավորություն հնարավորության հետևից` անտեսելով մյուսներին:

Անտոնին շատ լավ խաղաց «Լիվերպուլի» հետ, իսկ մյուս հանդիպմանը դաշտ դուրս բերեցի Մատային և Մխիթարյանին: Դա է իրավիճակը: Երբեմն ստիպված եմ չխաղացնել նրանցից մեկին: Դա այդքան պարզ է»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «The Sun»-ը:

Share |

Լրահոս