Ֆուտզալ. Հայաստան-Լատվիա հանդիպման ուղիղ հեռարձակումը

18:28 29.01.2017

Լատվիայի Ելգավա քաղաքում քիչ անց կմեկնարկի Ֆուտզալի Եվրոպայի 2018թ. առաջնության որակավորման փուլի C խմբի վերջին հանդիպումը:

Միմյանց կհանդիպեն Հայաստանի և Լատվիայի հավաքականները:

Հայաստանի ընտրանին այժմ ունի 6 միավոր և վստահորեն գլխավորում է C խմբի աղյուսակը: Երկրորդ տեղում Լատվիան է՝ 4 միավորով: Հաջորդ փուլ դուրս գալու համար Հայաստանի հավաքականին անհրաժեշտ է նվազագույնը ոչ-ոքի:

Հաղթանակի կամ ոչ-ոքիի դեպքում Հայաստանը մրցաշարի հաջորդ փուլում կընդգրկվի 4-րդ խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Ռումինիայի և Ֆինլանդիայի ընտրանիները:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:

Share |

Լրահոս

Loading...