Հենրիխը հայ Ռոնալդուն է կամ Մեսսին. երկրպագուների արձագանքը Մխիթարյանի գոլին

16:00 30.01.2017

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով հաղթել է «Ուիգանին», իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ:

Հիանալի հակագրոհից հետո հայ կիսապաշտպանի եզրափակումն անտարբեր չի թողել երկրպագուներին:

@WHOINTHEHELLrU

«Արտակարգ գոլ: «Մանչեսթեր Յունայթեդի» դասական հակագրոհներից»:

@gupta_rohit

«Այո Միկի, ինչպիսի հակագրոհ էր»:

@DishankHate

«Ինձ հիշեցրեց Ռունիի և Ռոնալդուի հակագրոհը «Բոլթոնի» հետ խաղում»:

@SamXClout

«Հայ Ռոնալդուն»:

Krooon_

«Խնդրում եմ, ամեն խաղին դաշտ դուրս բերեք Մարսիալին, Շվայնշտայգերին և Միկիին, շնորհակալություն»:

@BasicallyPoke

«Հայ Մեսսին»:

@MkhitaryanFlair

«Մաստերկլաս Մխիթարյանի կողմից»:

@Frear3

«Հանդիպման լավագույն գոլը»:

Deque_devour

«Մխիթարյանն արժանի է խաղի լավագույն ֆուտբոլիստը ճանաչվելուն»:

Share |

Լրահոս