Մոուրինյու. Ցանկանում եք Մխիթարյանին պահեստայինների նստարանին թողնե՞մ, ես չեմ կարող

12:43 01.02.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

Պորտուգալացին նշել է, որ Մխիթարյանն այժմ գերազանցում է թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Անտոնի Մարսիալին և հայ ֆուտբոլիստին պահեստայինների նստարանին թողնելու պատճառ չկա:

Խոսելով Մարսիալի մասին՝ Մոուրինյուն նշել է. «Նա պետք է ավելի լավ խաղա, քան այն ֆուտբոլսիտները, ովքեր մրցում են իր հետ նույն խաղային դիրքում»:

«Մխիթարյանի դիրքում մենք շատ հնարավորություններ ունենք: Ցանկանում եք, որ ես նրան պահեստայինների նստարանին թողնեմ «Ուիգանի» դեմ մրցավեճում ցուցադրած լավ խաղից հետո՞: Ես չեմ կարող:

Ես պետք է արդար լինեմ նրանց հետ: Մխիթարյանը պետք է խաղա «Հալ Սիթիի» դեմ խաղում, դա պարզ է», - Մոուրինյուի խոսքն է փոխանցել «Sky Sports»-ը:

Share |

Լրահոս