ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբը։ 32-ամյա ուրուգվայցու պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ լրանում է 2020-ի ամռանը։
Ինչպես տեղեկացնում է ESPN Brazil-ը, Կավանիի ծառայություններով հետաքրքրված է «Ֆլամենգոն»։ Ակումբը պատրաստ է քայլեր ձեռնարկել ֆուտբոլիստի տեղափոխման համար։
Կավանիի ծառայություններով հետաքրքրված են նաև MLS-ից, մասնավորապես «Ինտեր Մայամին»։ Դևիդ Բեքհեմի թիմը մի շարք աստղերի է պատրաստվում հրավիրել։
Ընթացիկ մրցաշրջանում Կավանին ՊՍԺ-ի կազմում 5 հանդիպման է մասնակցել ու 2 գոլի հեղինակ է դարձել։