Ի՞նչ է կատարվում Մխիթարյանի հետ. երկրպագուները հիասթափված էին

13:25 02.02.2017

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի է խաղացել «Հալ Սիթիի» հետ` 0:0:

Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ոչ այնքան տպավորիչ հանդիպում է անցկացրել և փոխարինվել է 62-րդ րոպեին:

Երկրպագուները հիասթափված էին 28-ամյա ֆուտբոլիստի խաղից:

@KurdSeT

«Մխիթարյանը և Վալենսիան վատ տեսք ունեին: Պոգբան ընդհանրապես գոյություն չուներ: Անհրաժեշտ է ակտիվացնել նրան»:

@nadavravid

«Կարող եմ գրազ գալ, որ Մոուրինյուն դժգոհ է Ռեշֆորդից և Մխիթարյանից: Դա նրանց գործն է շրջանցել մրցակցին և պահեր ստեղծել»:

@MarySeeYouEnTee

«Երկու անգամ Մխիթարյանը սխալ փոխանցում կատարեց»:

@P0GBOOM

«Մոուրինյու, ինչպես է քո հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Մխիթարյանը խաղում»:

@Hardeyi

«Մխիթարյանը չափազանց վատ խաղ է անցկացնում»:

@RealDeviation2

«Մխիթարյանը շատ վատ տեսք ուներ, ի՞նչ է կատարվում նրա հետ»:

Share |

Լրահոս