Միկայի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց Գանձասար-Կապան (տեսանյութ)

20:54 02.02.2017

Երևանի «Միկայի» նախկին ֆուտբոլիստ Արթուր Ադամյանը համալրել է Կապանի «Գանձասար-Կապանը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

24-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր:

Նախորդ տարի Ադամյանը հանդես է եկել Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող Պենզայի «Զենիթի» կազմում, որտեղ անցկացրել է 24 հանդիպում, դառնալով 2 գոլի հեղինակ:

 

 

Share |

Լրահոս

Loading...