Աղասի Աղասյան. Հեռանում եմ հպարտ. թքած ունեմ իմ մարզակոշիկներից էժան մարդկանց վրա

19:18 04.02.2017

Ծանրամարտի Հայաստանի առաջնության 95 կգ քաշային կարգում 2-րդ արդյունքն է ցույց տվել Աղասի Աղասյանը:

Աղասյանը 400 գրամ ավելի է եղել 85 կիլոգրամից, ուստի հանդես է եկել ավելի բարձր քաշային կարգում: Այդ կարգում հաղթած Կարուշ Ղուկասյանը Աղասյանից մոտ 10 կգ ծանր է եղել:

Վերջին մոտեցումից հետո Աղասին հանել է մարզակոշիկները՝ թողնելով այն հարթակին: Բացի այդ, նա չի վերցրել իր մեդալը:

Armsport.am-ի հետ զրույցում ծանրորդը մեկնաբանել է կատարվածը. «Ես հեռանում եմ ծանրամարտից հպարտ և բարձր ճակատով և թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ մարզակոշիկներից էժան են»:

Այն հարցին, թե ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գործոնը որոշի՞չ է կարիերան ավարտելու հարցում, Աղասյանը հակիրճ պատասխան տվեց. «Ես Փաշիկ Ալավերդյան անուն, ազգանունով մարդ չեմ ճանաչում»:

Աղասյանը հավելեց, որ մտադիր է մարզչական աշխատանքով զբաղվել:

Share |

Լրահոս