Մխիթարյանի փայլուն խաղը, գոլը և գոլային փոխանցումը Լեսթերի հետ խաղում (տեսանյութ)

21:49 05.02.2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Լեսթերին»: «Կարմիր սատանաները» հաղթեցին 3:0 հաշվով:

Հանդիպման 42-րդ րոպեին խաղադաշտի կենտրոնից գնդակը խլփելուց և անկասելի արագացումից հետո Հենրիխ Մխիթարյանը գրավել է Կասպեր Շմեյխելի դարպասը:

2 րոպե անց Զլատան Իբրահիմովիչը կրկնապատկել է հաշիվը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 4 րոպե անց Մխիթարյանի հիասքանչ փոխանցումից հետո Խուան Մատան 3-րդ գնդակն է ուղարկել «աղվեսների» դարպասը:

Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը 45 միավորով ամրապնդվում է 5-րդ հորիզոնականում. «Լեսթերը» 21 միավորով 16-րդն է:

Share |

Լրահոս