Թենիսի Մեծ Սաղավարտի մրցաշարերի 20-ակի հաղթող Ռաֆայել Նադալը տեսանյութ է ուղարկել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի որդուն.
«Դավիդ Լուկա, ինչպե՞ս են գործերը: Գիտեմ, որ վերջերս եկել ու տրիբունայից հետևել ես իմ խաղին: Ցավոք, համավարակի պատճառով չենք կարողացեցլ տեսնել իրար, բայց հույս ունեմ, որ երբ այս ամենն ավարտվի դու կրկին կգաս ու մենք կհանդիպենք»,-ասել է իսպանացին:
Նեյմարի որդին, տեսնելով վիդեոհաղորդագրությունը, պատասխանել է.
«Մամ, դու կատա՞կ ես անում: Սա չի կարող իրական լինել: Ես այնքան ուրախ եմ: Նադալն ինձ հետ էր խոսում»,-ասել է բրազիլացու 9-ամյա որդին:
Մրցաշարն այս պահին Իսպանիայում ընթացքի մեջ է, իսկ կենտրոնական կորտը լեգենդար իսպանացու անունով է:
Cutest thing you will watch today: Neymar’s son couldn’t believe he just received a video from Rafa Nadal. pic.twitter.com/eEF34paMZy
— José Morgado (@josemorgado) April 23, 2021