Մոուրինյուն Մխիթարյանի մասին. Ձեր կարծիքով, եթե մարզիչը խաղացողին չի ընդգրկում կազմում, ապա նա...

10:15 06.02.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու մրցաշրջանի սկզբում չէր օգտագործում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի` «Լեսթերի» հետ խաղում դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Ինչո՞ւ Մխիթարյանն այդքան էլ շատ չէր խաղում մրցաշրջանի մեկնարկում: Երբեմն ֆուտբոլիստին պաշտպանելու լավագույն տարբերակն է նրան կազմից դուրս թողնելը:

Ձեր կարծիքով, եթե մարզիչը խաղացողին չի ընդգրկում կազմում, ապա նա ...: Չէմ կարող ընտրել համապատասխան բառը: Սակայն երբեմն դա ֆուտբոլիստին պաշտպանելու լավագույն ձևն է: Միկիի հետ իրավիճակը այդպիսին էր: Նա հարմարվեց: Ի տարբերություն ձեզ տեսնում եմ ոչ միայն այն, թե ինչ է նա անում խաղերի ժամանակ: Այժմ Մխիթարյանը շատ լավ է հանդես գալիս»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Squawka»-ն:

Share |

Լրահոս