Մխիթարյանը պատասխանել է Վատցկեի քննադատությանը

16:57 08.02.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական «Bild»-ին տված հարցազրույցում պատասխանել է Դորտմունդի «Բորուսիայի» տնօրենների խորհրդի ղեկավար Հանս-Իոահիմ Վատցկեի քննադատությանը, ինչպես նաև գովեստի խոսքեր ասել թիմակցի՝ Բաստիան Շվայնշտայգերի մասին։

Վատցկեն հայտարարել էր, որ հիասթափված է Հենրիխից, ով հրաժարվել է Գերմանիայի Գավաթի եզրափակչի՝ «Բավարիայի» հետ խաղում իրացնել 11 մետրանոցը։

«Եթե նա ցանկանում է գնահատել ինձ մեկ խաղի հիման վրա, ապա դա սխալ է։ Հավանաբար նա մոռացել է, թե ինչ էի արել մինչև այդ ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Պետք է հարվածեի, սակայն կար մարզիչ և դաշտում գտնվող 11 ֆուտբոլիստներ, և մենք որոշեցինք, թե ովքեր պետք է իրացնեն 11 մետրանոցները։

Շատ ուրախ եմ, որ Շվայնշտայգերը հերթական հնարավորությունն է ստացել։ Վստահաբար նա գիտի, թե ինչ է պետք անել դաշտում։ Կարող եմ միայն լավն ասել Բաստիանի մասին, քանի որ նա մեծ անհատականություն է»,- ասել է Մխիթարյանը։

Share |

Լրահոս