Սռնա. Կովաչիչը Ռեալի ապագան է

00:26 09.02.2017

Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Դարիո Սռնան վստահ է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչի լավագույն հանդիպումները դեռ առջևում են:

«Վստահ եմ, որ Կովաչիչը կարող է արժանիորեն փոխարինել Մոդրիչին: Նա օժտված է մեծ տաղանդով: Մենք դեռ ծանոթ չենք նրա իրական կարողություններին:

Նա «Ռեալի» ապագան է: Նրան պարզապես ժամանակ է պետք: Չպետք է մոռանալ, որ նա լքել է Զագրեբի «Դինամոն» 3 տարի առաջ»,- Սռնայի խոսքն է մեջբերում Football Espana-ն:

Share |

Լրահոս

Loading...