Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց. Մխիթարյանը սկսեց իր թիմի 2 գոլային գրոհները (տեսանյութ)

20:51 11.02.2017

Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»:

Հանդիպման 32-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Մարսիալը նպաստավոր դիրք է դուրս բերել Մատային, ով մոտ տարածությունից գնդակն ուղարկել է դարպասը:

60-րդ րոպեին դարձյալ Մխիթարյանը սկսած գրոհը գոլային ավարտ ունեցավ. աչքի ընկավ Մարսիալը:

89-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասեց շրթունքը, որից հետո փոխարինվեց. վերջին րոպեներին մեր ֆուտբոլիստի փոխարեն խաղադաշտ մտավ Լինգարդը:

Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը 48 միավորով բարձրանում է 5-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Լիվերպուլին», որը տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել:

 

 

Տուրի մյուս խաղերում հետևյալ արդյունքները գրանցվեցին. «Վեսթ Հեմ»-«Վեսթ Բրոմվիչ»՝ 2:2, «Միդլսբրո»-«Էվերթոն»՝ 0:0, «Սանդերլենդ»-«Սաութհեմփթոն»՝ 0:4, «Սթոք Սիթի»-«Քրիստալ Փելաս»՝ 1:0:

Share |

Լրահոս