Մխիթարյան. Մինչև նոր ակումբ տեղափոխվելը, պետք է ծառայության անցնեի

00:07 11.02.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Յուրգեն Կլոպին, ում տված խորհուրդներն օգնել են նրան «Օլդ Թրաֆորդում» դժվար մեկնարկի ժամանակ:

Յուրգեն Կլոպը խորհուրդներով աջակցել է ֆուտբոլիստին, երբ վերջինս 2013 թվականին տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա»:

Ընթացիկ մրցաշրջանի սկզբնամասում 28-ամյա ֆուտբոլիստը, ով չէր խաղացել շուրջ 10 շաբաթ, հիշել է Կլոպի՝ նախկինում տված խորհուրդները:

«Շնորհակալ եմ Կլոպին: Նա աշխատել է իմ անհատականության և հոգեբանության վրա:

Մխիթարյանը Գերմանիայում Յուրգեն Կլոպի հետ աշխատել է 2 տարի

Նախորդ տարվա սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթիից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո հայ կիսապաշտպանը խաղադաշտ դուրս չեկավ մինչև նոյեմբերի 27-ը:

«Դորտմունդում մի քանի հանդիպումներից հետո սթրեսի մեջ եմ եղել, երբ մենք իրոք շատ վատ էինք խաղում: Կլոպն ինձ ուղղություն ցույց տվեց: Նա աջակցեց ինձ և ասաց, որ չկորցնեմ գլուխս, քանի որ լավագույն պահերը դեռ առջևում են: Նա օգնեց ինձ դառնալ ֆուտբոլիստ»:

«Գիտեմ, որ նա հետևում է ինձ երկնքից»

Պրեմիեր լիգա տեղափոխվելը Մխիթարյանի համար ևս մեկ հրաշալի քայլ էր, ով խոսում է 6 լեզուներով՝ ներառյալ անգլերենը: Բացի այդ, նա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկի որդին է:

Համլետը նույնպես Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ էր, ով պետության առաջին ֆուտբոլիստներից էր, որ հանդես էր գալիս Խորհրդային Միությունից դուրս: Նա մահացավ գլխի քաղցկեղից, երբ Հենրիխը 7 տարեկան էր:

«Նա իմ շարժիչ ուժն է, իմ գոլը, իմ երազանքը: Գիտեմ, որ նա հետևում է ինձ երկնքից: Նա շատ հպարտ կլիներ»:

Ծանր իրավիճակ

Մխիթարյանն այժմ ամենահայտնի և թերևս ամենահարուստ հայերից մեկն է աշխարհում:

Նա եկել է մի պետությունից, որը տարածքային խնդիրների պատճառով 5 տարի (1989-1994թթ.) պատերազմել է հարևան երկրի՝ Ադրբեջանի հետ:

Բացի այդ, Հայաստանը մինչ օրս նորմալ հարաբերություններ չունի Թուրքիայի հետ:

«Անչափ դժվար էր մեծանալ Հայաստանում, քանի որ մեր երկիրը շատ խնդիրներ ուներ հարևան պետությունների հետ և պատերազմի մեջ էր: Դա ծանր իրավիճակ էր: Մինչև երկիրը լքելը և ֆուտբոլիստ դառնալը, ես պետք է բանակ գնայի: Ես արեցի դա, երբ 20 տարեկան էի: Դրանից հետո ես կարողացա փոխել ակումբս»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում BBC-ն:

Share |

Լրահոս