Banter Series Final առցանց մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին 2,5-5,5 հաշվով։
Արոնյանը առաջին երկու պարտիաներում հաղթանակներ տարավ, բայց հետո 5 պարտություն կրեց և մեկ ոչ ոքի խաղաց։
Եզրափակիչում Կարլսենի կհանդիպի ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։
Նշենք, որ Արոնյանը 1/8 եզրափակիչում 5,5-2,5 հաշվով հաղթել էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Գուեյն Ջոնսին,իսկ քառորդ եզրափակիչում՝ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին (5,5-3,5)։