Իբրահիմովիչ. Փորձում էի վստահություն հաղորդել Մխիթարյանին և Մատային

11:27 13.02.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի` «Ուոթֆորդի» հետ խաղում փորձում էր վստահություն հաղորդել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և իսպանացի Խուան Մատային:

«Կարող էի ավելին անել` կցանկանայի գոլի հեղինակ դառնալ: Ունեի 1-2 լավ հնարավորություն և պետք է աչքի ընկնեի: Նկատի ունեմ, որ այս խաղերում շատ հնարավորություններ չես ունենում, և, երբ դրանք առաջանում են, պետք է օգտվեց դրանցից: Այդ պատճառով փոքր-ինչ հիասթափված էի ինձնից:

Շատ էի ստանում գնդակը, փորձում էի պահեր ստեղծել և կայունություն հաղորդել թիմին: Միակ բանը, ինչը պակասեց, դա գոլն էր, սակայն փորձում էի Մխիթարյանին և Մատային իմ շուրջ խաղալու տարբերակ տալ, վստահություն հաղորդել այս տղաներին:

Ինչ վերաբերում է Եվրոպա լիգայում «Սենթ էտյենի» հետ հանդիպումներին, ապա դրանք եզրափակչի են նման: Էական չէ, եթե մեզ հաջողվի առաջին խաղում լավ արդյունքի հասնել, քանի որ լավ արդյունքն  անհրաժեշտ է երկու հանդիպումներում էլ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս