Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը գոլով աչքի ընկավ Լա Լիգայի 11-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ խաղում (4-0):
Այդպիսով, Ռամոսը դարձավ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիից հետո պատմության 2-րդ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Պրիմերայի 16-րդ մրցաշրջանն անընդմեջ:
33-ամյա Ռամոսը «Ռեալի» կազմում խաղում է 2005 թվականից: «Արքայական ակումբի» կազմում ընդհանուր առմամբ 468 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 62 գոլի հեղինակ, ինչպես նաև կատարել է 30 գոլային փոխանցում: